• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոն Գվիդետտին 1 տարի բուժումից հետո շարք է վերադարձել

Ջոն Գվիդետտի«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողների ընտրության խնդրի անակնկալ լուծում կարող է լինել երիտասարդ Ջոն Գվիդետտին, ով 12 ամիս բուժումից հետո շարք է վերադարձել:

Ինչպես հայտնի է, այս ամառ «քաղաքայինները» հրաժեշտ տվեցին Կարլոս Տևեսին, սակայն, դեռևս  Մարիո Բալոտելիի կորուստն է զգացնել տալիս: Ակնհայտ է, որ հարձակումը միակ գիծն է, որը համալրման կարիք ունի:

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, ստեղծված իրավիճակում իր հնարավորությունը կարող է ստանալ 21-ամյա շվեդ Գվիդետտին, ում անցած տարի ցանկանում էր վարձակալել «Մալագան»:

Այբյուրը հայտնում է, որ Գվիդետտին, ով բաց է թողել նախորդ մրցաշրջանը վատ առողջության պատճառով, այս շաբաթ սկսել է մարզվել: Նրա վերականգնումը շարունակվում է, սակայն Ջոնը պետք է թիմի հետ շրջագայության մեկնի Հարավային Աֆրիկա:

-Վստահ եմ, որ 2 ամսվա ընթացքում ես ամբողջությամբ պատրաստ կլինեմ, և անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին: Ես նախամրցաշրջանային պատրաստություն կանցկացնեմ և կկարողականամ սկսել սկզբից,- հայտնել է Գվիդետտին:

Հիշեցնենք, որ իր վերջին մրցաշրջանում, որը վարձավճարով անցկացրել էր «Ֆեյենորդում», Գվիդետտին 23 խաղերում 20 գոլ է խփել, ներառյալ «Այաքսի» հետ խաղում հեթ-տրիկը: Տեղացի երկրպագուներն անգամ Ջոնին համեմատում էին իր հայրենակից Զլատան Իբրահիմովիչի հետ:

Հետաքրքիր փաստեր