«Չելսիի» ավագ Ջոն Թերրին ցանկանում է մեղքը քավել անհաջող ընթացիկ մրցաշրջանի համար՝ հաղթելով Եվրոպա Լիգան:
«Ազնվականները» միանգամից մի քանի հնարավորություն ունեին նվաճելու տիտղոսներ, սակայն ամեն անգամ նրանց բախտը չէր բերում: Մասնավորապես «Չելսիին» չհաջողվեց հաղթել Անգլիայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթները, ինչպես նաև դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից և Լիգայի գավաթից: Բացի այդ թիմը վատ է խաղում նաև Պրեմիեր Լիգայում (մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական): Տիտղոս նվաճելու միակ հնարավոր տարբերակը մնում է Եվրոպա Լիգան, որտեղ առաջիկա հինգշաբթի խաղալու են «Սպարտայի» դեմ:
Թերրիի խոսքերով այս առաջնությունում հաղթանակը կցրի բացասական տրամադրությունը ընթացիկ մրցաշրջանից:
-Այժմ մենք խաղում ենք Եվրոպա Լիգայում և պետք է այնտեղ հաղթենք: Ահա այսպես ամեն ինչ հեշտ է:
Մեզ սպասվում են խաղեր հինգշաբթի և կիրակի օրերին: Սա մեզ համար անսովոր իրավիճակ է, սակայն մենք պետք է դրան հարմարվենք,- հայտնել է Թերրին: Sky Sports