«Չելսիի» ավագ Ջոն Թերրին խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է շփվել իր և «ազնվականների» մյուս խաղացողների հետ:
Ինչպես հայտնի է, այժմ Մոուրինյոյի անունը կապում են «Սթեմֆորդ Բրիջի» հետ: Թերրիի խոսքերով նա ուրախ կլիներ պորտուգալացի մասնագետի վերադարձի համար, որի հետ շարունակում է շփվել մինչ այսօր:
-Մոուրինյոն հիանալի հարաբերություններ ունի մեր երկրպագուների հետ, որովհետև նրա հետ հաղթել ենք Պրեմիեր Լիգան և այլ տիտղոսներ: Պետք է հարգել «Ռեալին», քանի որ նա պայմանագիր ունի: Մինչդեռ այսքան հնարավոր հաղթանակներից հետո երկրպագուները ցանկանում են հենց նրա վերադարձը: Նա առաջվա պես «հատուկ» է:
Մենք միմյանց հաղորդագրություններ ենք գրում և հաճախ հաջողություն ցանկանում: Նա հետաքրքրվում է մեր արդյունքներով և այն ամենով, ինչ կատարվում է ակումբում: Նա շփվում է ոչ միայն ինձ հետ, այլև Ֆրենկ Լեմպարդի և մյուս խաղացողների:
Կարող եմ միայն ասել, որ Մոուրինյոն թոփ մակարդակի մարզիչ է, որի հետ իսկապես հաճելի է աշխատելը:
Նա միշտ մտածում է թիմի մասին և ոչ միայն մեկնարկային 11 խաղացողների: Նա բացատրում է քեզ, երբ չես խաղում, և քեզնից շատ բաներ է պահանջում: Մենք տքնաջան աշխատում էինք, սակայն կարող էինք նաև խոսել անձնական խնդիրների մասին: Նա ուրիշ էր: Բոլորս էլ վշտացել էինք, երբ նա հեռացավ,- հայտնել է Թերրին: Marca