«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «կապույտներին» կրկին միասնական թիմ է դարձրել:
Նախկին մարզիչների ժամանակ ի դեմս` Անդրե Վիլաշ-Բոաշի և Ռաֆայել Բենիտեսի, թվում էր, թե «Չելսին» առանձին խմբերի է բաժանված: Սակայն Մոուրինյոյի վերադարձից հետո շատ բան է փոխվել:
-Մենք այժմ ավելի լավ տեսք ունենք և ավելի միասնական ենք, և դա Ժոզեի շնորհիվ է:
Մարդկանց հետ աշխատելու նրա մեթոդները հրաշալի են, և նա այնպես է անում, որ մարդիկ ցանկանան խաղալ իր համար: Նա տուն է վերադարձել, և բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են նրա համար խաղալ:
Մենք մեր առաջվա տեսքին ենք վերադառնում: Հույս ունեմ, որ Պրեմիեր Լիգայի մասին մեր և Ժոզեի գիտելիքները չեմպիոնական մրցավազքում իրենց դերը կխաղան,- Թերրիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: