Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Հարթսոնը կարծում է, որ «զինագործների» կիսապաշտպան Աարոն Ռեմսին պետք է տեղափոխվի այլ ակումբ:
Ընթացիկ մրցաշրջանում Ռեմսին կնքեց նոր պայմանագիր «Արսենալի» հետ, սակայն նրա խաղն այնքան էլ համոզիչ չէ: Ըստ Հարթսոնի` Ռեմսիին խաղային պրակտիկա է հարկավոր, որն «Արսենալում» անհնար է:
-Հնարավոր է` նա պետք է վարձակալությամբ հանդես գա այլ ակումբում, քանի որ «Արսենալում» ոչ միշտ է մեկնարկային կազմում հայտնվում, իսկ երբ դաշտ է դուրս գալիս, ապա անպայման փոխարինվում է: Այդ իսկ պատճառով նա այնքան էլ երջանիկ չէ:
Նա պետք է խաղա ժպիտը դեմքին և նորից հաճույք ստանա ֆուտբոլից: Այս պահին տպավորություն է ստեղծվում, որ Աարոնին մի բան պակասում է,- ասել է Հարթսոնը: BBC