«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է ՊՍՎ-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումին գնելու մասին: Այս տրանսֆերի արժեքը գնահատվում է 14,7 մլն ֆունտ:
24-ամյա Վեյնալդումը հինգ տարվա պայմանագիր է ստորագրել «կաչաղակների» հետ և դարձել է այս ամառվա ընթացքում Սթիվ Մաքլարենի թիմի առաջին նորեկը: Այս ձեռքբերումն արժեքով երրորդ ամենաթանկն էր «Նյուքասլի» պատմություն մեջ՝ լեգենդար Մայքլ Օուենից և Ալան Շիրերից հետո:
Ջորջինոն ՊՍՎ-ում էր 2011 թվականից: Այդ ընթացքում մասնակցել է 152 խաղի և դարձել է 56 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում էյնթհովենյան ակումբը դարձավ երկրի չեմպիոն, իսկ Վեյնալդումը ճանաչվեց Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Ջորջինոյին «Սեյնտ Ջեյմս Պարկում» հարմարվելուն կօգնեն իր հայրենակիցներ Թիմ Կրուլը, Դարիլ Յանմատը, Վյուրնոն Անիտան և Սիմ Դե Յոնգը:
-Ես շատ ուրախ եմ «Նյուքասլի» ֆուտբոլիստ դառնալու համար: Ես զգացի, որ տեղափոխության համար ճիշտ ժամանակն է: Այստեղ կան հոլանդացի մի քանի ֆուտբոլիստներ, որոնց ես շատ լավ եմ ճանաչում:
Ես գիտեմ, որ ակումբը հիանալի մարզադաշ և հիանալի երկրպագուներ ունի: Անհամբերությամբ սպասում եմ դաշտ դուրս գալուն,- ասել է Վեյնալդումը: