• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջո Ալեն. «Չենք վախենում Չեմպիոնների Լիգայից»

Ջո Ալեն«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Ալենը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը Չեմպիոնների Լիգայում կռիվ է տալու եվրոպական գրանդների դեմ:

Զբաղեցնելով Պրեմիեր Լիգայի երկրորդ հորիզոնականը՝ «կարմիրներն» իրենց համար ապահովեցին եվրոպական գլխավոր ֆուտբոլային առաջնության ուղեգիր:

-Ես արդեն չեմ կարողանում սպասել: Այդ պատճառով դու ցանկանում ես աշխատել ողջ ուժերով, որպեսզի ավելի ուժեղ դառնաս: Դրա մասին երազում են բոլոր ֆուտբոլիստները, և ես վստահ եմ, որ նույն զգացողությունն ունեն նաև երկրպագուները:

Հնարավոր է, որ նախկինում մենք անհաջող ենք հանդես եկել մեծ ակումբների հետ խաղերում, սակայն այս մրցաշրջանում մենք զգում ենք, որ կարող ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Կարծում եմ, որ «Էնֆիլդում» մեր վիճակագրությունը նույնպես մեծ դեր կունենա: Մենք անհամբերությամբ սպասում ենք հաջորդ մրցաշրջանին,- Ալենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: