«Մարսելի» կիսապաշտպան Ջո Բարտոնը կարծում է, որ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, որը երեկ գնդակ մատուցող տղային հարվածել է, մեղավոր է միայն այն բանում, որ ավելի ուժեղ հարված չի հասցրել:
Միջադեպը, որը տեղի է ունեցել երեկ Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի «Սուոնսի»-«Չելսի» պատասխան հանդիպման ժամանակ, քննարկվում է ամենուր: Մեծամասնությունը դատապարտում է Ազարին, որն իր արարքի համար հեռացվեց դաշտից: Ֆուտբոլային մասնագետների միայն մի փոքր զանգվածն է պաշտպանում բելգիացի ֆուտբոլիստին: Նրանցից մեկն էլ Բարտոնն է, որն այս դրվագում մեղադրում է գնդակ մատուցող տղային:
Ջոյի կարծիքով միտումնավոր ժամանակ ձգելու համար այդ տղան արժանի էր ավելի ուժեղ հարվածի: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում: «Ազարի միակ մեղքն այն է, որ նա այնքան էլ ուժեղ չի հարվածել գնդակ մատուցող տղային»: