«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը խոստովանել է, որ ուրախ էր տխրեցնել «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին: «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպման ժամանակ Լեմպարդը չիրացրեց 11 մետրանոց հարվածը (2:0):
Խաղի ելքը հնարավոր է փոխվեր, եթե երկրորդ խաղակեսի սկզբին Լեմպարդն իրացներ 11 մետրանոցը: Մինչդեռ Հարտը, ով խանգարեց Անգլիայի հավաքականի իր խաղընկերոջը, կարծում է, որ նա պետք է հետ մղեր 11 մետրանոցը, քանի որ հենց ինքն էր դրա մեղավորը: Բացի այդ վերջին շաբաթներին Ջոյին մեղադրում են անվստահ խաղի համար:
-Լեմպարդն իմ մեծ հերոսն է, սակայն ինձ համար հաճելի էր հետ մղել նրա հարվածը: Քանի որ իմ պատճառով այն նշանակվեց, և ես պետք է փրկեի իմ թիմին:
Ես պետք է ընդամենը ընտրեի ճիշտ ուղղությունը և ուժեղ ձգեի ձեռքս,- հայտնել է Հարտը: Sky Sports