Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարթը պատասխանել է ազգային հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերի քննադատական մեկնաբանությանը:
Հիշեցնենք, որ վերջերս իռլանդացիների հետ ընկերական խաղից հետո Լինեկերը «3 առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին մեղադրել է նրանում, որ Հոջսոնը խաղի հնաոճ համակարգ է օգտագործում: Սակայն Հարթն առաջարկում է նման նկատողությանն ուշադրութուն չդարձնել:
-Նրանք կարող են բազմոցին նստած Թվիթերում գրել ինչ ուզեն, մեզ դա չի հետաքրքրում: Մենք հավաքվել ենք այստեղ միանգամայն այլ բանի համար: Սա բարդ աշխատանք է, որը մեզ հաճույք է պարգևում:
Հավաքականի ֆուտբոլիստները միշտ էլ մինչև վերջ պայքարում են և երբեք չեն հանձնվում,- Հարթի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: