«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Քոուլը ցանկություն է հայտնել հունվարին լքել «Լիվերպուլը», սակայն միայն այն դեպքում եթե մերսիսայդյան ակումբը նրան որպես բոնուս վճարի 3.6 մլն ֆունտ:
Ֆուտբոլիստը, ով ակումբ էր տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, այժմ հեռանալու համար բոնուսային գումար է պահանջում: Պայմանագրով Քոուլին մնացել է մեկուկես տարի «կարմիրների» կազմում:
Այժմ 31-ամյա անգլիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Ռեդինգը», «Վեստ Հեմը» և «ՔՊՌ»-ն: Ջոն հասկանում է, որ իր այս տարիքում դժվար թե իրեն առաջարկեն շաբաթական 30 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր: Ինչի համար էլ նա «Լիվերպուլից» պահանջում է պայմանագրով նախատեսված 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է 3.6 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Metro պարբերականը, «Լիվերպուլը» դեռևս որոշում չի կայացրել: Միաժամանակ «կարմիրները» ցանկանում են բաժանվել Քոուլից, քանի որ նա ոչ միայն չի մտնում Բրենդան Ռոջերսի խաղային պլանում, այլ նաև ավելորդ գումար է ստանում ակումբից: