• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջո Քոուլը հեռանալու համար թիմից լրացուցիչ գումար է պահանջում

Ջո Քոուլ«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Քոուլը ցանկություն է հայտնել հունվարին լքել «Լիվերպուլը», սակայն միայն այն դեպքում եթե մերսիսայդյան ակումբը նրան որպես բոնուս վճարի 3.6 մլն ֆունտ:

Ֆուտբոլիստը, ով ակումբ էր տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, այժմ հեռանալու համար բոնուսային գումար է պահանջում: Պայմանագրով Քոուլին մնացել է մեկուկես տարի «կարմիրների» կազմում:

Այժմ 31-ամյա անգլիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Ռեդինգը», «Վեստ Հեմը» և «ՔՊՌ»-ն: Ջոն հասկանում է, որ իր այս տարիքում դժվար թե իրեն առաջարկեն շաբաթական 30 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր: Ինչի համար էլ նա «Լիվերպուլից» պահանջում է պայմանագրով նախատեսված 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է 3.6 մլն ֆունտ:

 
Ինչպես հաղորդում է Metro պարբերականը, «Լիվերպուլը» դեռևս որոշում չի կայացրել: Միաժամանակ «կարմիրները» ցանկանում են բաժանվել Քոուլից, քանի որ նա ոչ միայն չի մտնում Բրենդան Ռոջերսի խաղային պլանում, այլ նաև ավելորդ գումար է ստանում ակումբից:

Հետաքրքիր փաստեր