«Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտնել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել անգլիական Պրեմիեր Լիգայում:
-Այժմ ես ցանկանում եմ խաղալ այլ ակումբում և այլ առաջնությունում: Համոզված եմ, որ նման հնարավորություն ինձ կտրվի:
Պրեմիեր Լիգան կարիերաս շարունակելու հիանալի տարբերակ է: Անգլիական ֆուտբոլը առանձնանում է իր մթնոլորտով: Նաև հետքարքրիր է նրա համար, որ ամեն տարի չեմպիոնության համար պայքարում են 5-ից 7 ակումբ: Սակայն առայժմ ես երեք տարվա պայմանագիր ունեմ «Ատլետիկո»-ի հետ,- Ֆալկաոյի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբներից Ֆալկաոյի համար պայքարում են «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն: