«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հերքել է լուրերն այն մասին, որ հնարավոր է ակումբից հեռանան կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսը և հարձակվող Ռիկի Լամբերտը:
Վերջին շաբաթներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ Ռամիրեսը ցանկություն է հայտնել Ա Սերիա վերադառնալ և արդեն բանակցություններ է վարում Միլանի «Ինտերի» հետ: Լամբերտին, իր հերթին, ակտիվորեն կապում են «Վեստ Հեմի» հետ: Սակայն Պոչետինոն հույս ունի, որ իր թիմի առաջատարները կմնան ակումբում:
-Մենք ակնկալում ենք, որ Գաստոնը կմնա: Ես ոչինչ չգիտեմ Լամբերտի հանդեպ հետաքրքրությունների մասին,- հայտնել է Պոչետինոն «Բեշիկթաշի» հետ ընկերական խաղում հաղթանակից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: