Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը հարավամերիկյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել է, որ շատ է ցանկանում վերադառնալ Բրազիլիայի հավաքական:
Ինչպես հայտնի է, բրազիլացիների գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին ֆուտբոլիստին չէր ներառել հավաքականում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ:
-Ես արդեն ապագայի մասին եմ մտածում: Ցանկանում եմ «Չելսիի» կազմում արժանի խաղ ցուցադրել և վերադառնալ ազգային հավաքական: Ես շատ էի երկրպագում մեր հավաքականին Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ և միշտ պնդում էի, որ գլխավոր մրցանակը պետք է մնա Բրազիլիայում: Կարծում եմ, որ աշխարհի առաջնությունում պետք է մենք հաղթենք: Իմ մասին չեմ ուզում շատ բաներ ասել, իմ պատասխանը ես պետք է խաղադաշտում տամ,- ասել է Ռամիրեսը: