«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսը հաջորդ մրցաշրջանից դառնալու է խաղացող մարզիչ:
Վերջերս ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ: Միևնույն ժամանակ հիմա Գիգգսը մոտ է մարզչական լիցենզիա ստանալուն:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, արդեն հաջորդ մրցաշրջանից Ռայանը կարող է դառնալ Դևիդ Մոյեսի օգնականը «Յունայթեդում»՝ չավարտելով ֆուտբոլային կարիերան:
-Մոտ եմ համապատասխան որակավորում ստանալուն: Ես զբաղվել եմ դրանով խաղի հետ զուգահեռ, որը ժամանակ առ ժամանակ կարող է դժվար լինել: Ես կատարել եմ տնային առաջադրանքները և հաճախել եմ դասընթացների, մարզումներից հետո պարապմունքներ անցկացրել,- հայտնել է Գիգգսը: