• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Գիգգս.«Մի սանտիմետր այն կողմ և Ֆերդինանդը կկորցներ մի աչքը»

Գիգգս և Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգգսը մեկնաբանել է մանչեսթերյան դերբիի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Ռոբին Վան Պերսիի գոլից հետո Ռիո Ֆերդինանդը տոնում էր իր թիմի հաջողությունը, երբ երկրպագուներից մեկը մետաղադրամ նետեց նրա վրա:

-Մի սանտիմետր այն կողմ և Ֆերդինանդը կկորցներ իր մի աչքը: Այնքան վտանգավոր է: Մենք այսպիսի տեսարաններ չենք ուզում: Ակումբները, ոստիկանությունը և հենց Ֆուտբոլի ասուցացիան պետք է ամեն ինչ անեն, որ այսպիսի բան էլ չկրկնվի:

Ռայան Գիգգսը խոստովանել է, որ նման դեպք իր հետ էլ է տեղի ունեցել, բայց արդեն «Չելսիի» հետ խաղում:

-Ինձ վրա ինչ-որ բան նետեցին, երբ Խավիեր Էրնանդեսը գոլ խփեց:

Կիրակի օրվա դեպքից հետո ոստիկանությունն արդեն 9 երկրպագուի է հարցաքննել, իսկ «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներողություն է խնդրել: Կա վարկած, որ «քաղաքայինների» երկրպագուին բարկացրել է այն, որ Ֆերդինանդը տոնել է գոլը հենց նրանց տրիբունայի մոտ:

Ռայան Գիգգսը նշում է, որ իր խաղընկերոջ արձագանքը հասկանալի է և ընդունելի:

-Որպես խաղացող, դու ուզում ես նշել քո թիմի խփած գոլը: Այդ պահին դու չես կարող կառավարել զգացմունքներդ:

Հետաքրքիր փաստեր