«Ստոկ Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռայան Շոուքրոսը կթարմացնի պայմանագիրը ևս 6 տարով: Թիմի գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսի խոսքերով պայմանագիրը կկնքվի մինչև Ծննդյան տոները:
«Կավագործների» կապիտանի ծառայություններով արդեն իսկ հետաքրքրվում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: Սակայն Շոուքրոսը ցանկացավ մնալ իր հարազատ ակումբում, թեև ցածր հոնորարով:
Շոուքրոսին ակումբը առաջարկելու է հիանալի պայմաններ, և այս գործարքը կլինի շահավետ երկու կողմերին էլ: Տոնի Պյուլիսը կարծում է, որ կողմերը հեշտությամբ համաձայնության կգան:
-Հիմա կարևոր է, որ Ռայանը կենտրոնանա իր խաղի վրա և շարունակի ցուցադրել բարձր մակարդակի խաղ: Բայց նա այնպիսի մարդ չէ, որ գայթակղվի կողմնակի բաներով:
Մինչ պայմանագրի կնքումը մնացել է պարզել մի քանի փոքրիկ մանրամասն: