«Տոտտենհեմի» եզրային պաշտպան Ռայան Սեսենյոնը ազդրի վիրահատության է ենթարկվել, ինչը բացառում է այս ամառ նրա տրանսֆերի հնարավորությունը:
Ավարտված մրցաշրջանի վերջին տուրերում Սեսենյոնը ուներ ազդրի հետ կապված խնդիրներ։ Նախամրցաշրջանային փուլի սկզբում խնդիրը սրվեց, և «Տոտտենհեմի» բժշկական անձնակազմը որոշեց Ռայանին ուղարկել վիրահատության։
Թեև «Տոտտենհեմը» չի նշում վերականգնման ժամկետներ, «Daily Mail»-ը ակնկալում է, որ 23 ամյա անգլիացին կկարողանա վերադառնա խաղադաշտ միայն տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո:
Մինչ Սեսենյոնի վիրահատությունը, նրանով հետաքրքրված էին Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, որոնց թվում էին՝ «Նոթինգհեմ Ֆորեստը», «Կրիստալ Փելեսը» և «Ֆուլհեմը», ինչպես նաև «Բենֆիկան» և «Մարսելը»։
Կարծես թե Սեսենյոնն այժմ կմնա «Տոտտենհեմում» և ապաքինվելուց հետո կպայքարի «խթանների» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուի պլաններում տեղ գտնելու համար։