«Չելսիի» 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնվել է «Մոնակոյի» ուշադրության կենտրոնում: Լեմպարդին իր թիմում է ուզում տեսնել «Մենակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ով նախկինում աշխատել է Լեմպարդի հետ:
Հիշեցնենք, որ մամուլում ինֆորմացիա էր հայտնվել այն մասին, որ Լեմպարդը և Էշլի Քոուլը գործնականում համաձայնության են եկել «ՊՍԺ»-ի հետ և ամառը կլքեն ակումբը:
Լեմպարդը «Սթեմֆորդ Բրիջում» է 2001թ-ից, մասնակցել է 381 խաղի և խփել 129 գնդակ: