«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի «մի քանի հանդիպում»։
Հիշեցնենք, որ Ռաշֆորդը ստիպված եղավ լքել Օլդ Թրաֆորդի խաղադաշտը նախորդ շաբաթ օրը «Յունայթեդի»՝ Պրեմիեր լիգայի 2:0 հաշվով հաղթանակի երկրորդ խաղակեսում՝ բռնելով աճուկը:
Եվ ահա, Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ առաջին խաղի նախօրեին «Յունայթեդը» հայտարարություն է տարածել 25 ամյա անգլիացու առողջական վիճակի մասին։
«Խորը քննությունը ցույց է տվել, որ Մարկուսը հասանելի չի լինի մի քանի հանդիպումների համար, սակայն սպասվում է, որ կվերադառնա մրցաշրջանի ավարտին»,- ասվում է «կարմիր սատանաների» հայտարարության մեջ:
Բացի այդ, Ռաշֆորդն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 28 գոլ է խփել «Յունայթեդի» կազմում՝ դեռևս բաց չթողնելով Պրեմիեր լիգայում ոչ մի հանդիպում: