Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռավանելլին հաճույքով է հետևում անգլիական Պրեմիեր Լիգայի հանդիպումներին:
-Իհարկե, ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի մարզավիճակում է և դժվար թե որևէ ակումբ հասնի նրան: «Կարմիր սատանաների» հավանական մրցակից համարում եմ «Չելսիին»: Սա ակումբ է մեծ հնարավորություններով: Նկատի ունեմ նրանց կազմը: «Ազնվականների» մեջ կան շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց փայլուն ապագա է սպասվում,- նշել է իտալացին: Global Sports