«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը գոհ է Եվրոպա Լիգայի վիճակահանությունից, որի արդյունքում իրենց մրցակից է բաժին հասել շվեյցարիական «Բազելը»:
Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղը կլինի ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» համար 59-րդը: Եվ դրա հետ կապված Բենիտեսը գոհ է, որ իրենք կմեկնեն միայն Շվեյցարիա:
-Մեր դիրքը և խաղերի գրաֆիկը հաշվի առնելով, կարելի է ասել, որ «Բազելը» այնքան էլ հեռու չէ: Նրանք լավ թիմ ունեն: Նրանք լավ խաղացին «Տոտտենհեմի» հետ:
Կարող եք նկատել, որ նրանք շեշտը դնում են գրոհների վրա: Նրանք կարող ենք բարձր տեմպ ապահովել: Մենք գիտենք, որ այնտեղ հիանալի մթնոլորտ կլինի: Կարծում եմ դա հետաքրքիր կլինի,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: