«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ Ժոզե Մոուրինյոյի հավանական վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ» «իր գործը չի»:
Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչն ակնարկել է, որ հնարավոր է վերադառնա «Չելսի»:
Մինչդեռ Բենիտեսը, ում պայմանագիրն «ազնվականների» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հատուկ ուշադրություն չի դարձնում այս շշուկների վրա: Ռաֆայելը պարզապես կենտրոնացել է իր աշխատանքի վրա:
-Դա իմ գործը չի: Ես պետք է կենտրոնանամ խաղի վրա: Ահա և վերջ: Կարծում եմ, որ սա բավականին կարևոր է,- հայտնել է մասնագետը:
Միևնույն ժամանակ, ինչպես հավաստիացնում է The Guardian պարբերականը, Մոուրինյոյի և «Չելսիի» միջև դեռ ոչ մի պայմանավորվածություն չկա: