«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը գոհ է այն առաջընթացից, որին «կապույտները» հասան իր ղեկավարությամբ:
Բենիտեսի՝ «Չելսի» տեղափոխությունից հետո թիմը պահպանում է առաջվա մակարդակը և այժմ գտնվում է լավագույն եռյակում:
Բացի դա «կապույտները» այժմ ցուցադրում են ագրեսիվ և հարձակվողական ֆուտբոլ:
-Ես խոսել է Աբրամովիչի հետ: Նա գոհ է թիմի խաղից: Մենք ունենք մտահղացումներ, որոնք փոխանակեցինք միմյանց հետ,- ասել է Բենիտեսը: Sky Sports