«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից: Նա ակնարկել է, որ «ազնվականների» նոր գլխավոր մարզիչը կլինի Ժոզե Մոուրինյոն:
Ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում մշտական պայմանագիր առաջարկել Բենիտեսին, չնայած թիմը դուրս է եկել Եվրոպա Լիգայի եզրափակիչ և լավ հնարավորություններ ունի մրցաշրջանը աավրտելու Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում:
Ամենայն հավանականությամբ իսպանացի մասնագետին կփոխարինի «Ռեալի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով նախկինում մարզել է «Չելսին»:
-Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ հաջորդ մրցաշրջանում այստեղ աշխատելու է ուրիշ մարզիչ: Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն էլ տեղյակ է, թե ով է լինելու:
Ինչ ինձ է վերաբերվում, ապա ես կենտրոնացել եմ իմ աշխատանքի վրա: Ինձ չի վերաբերվում, թե ինչ տեղի կունենա այստեղ հաջորդ տարի,- հայտնել է Բենիտեսը: ESPN