«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը հույս ունի, որ մանչեսթերյան դերբիից հետո իր թիմը առաջ կանցնի մրցակցից միանգամից 6 միավորով:
Այս կիրակի «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում «Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հաղթելու համար «կարմիր սատանաները» պետք է լավ խաղան պաշտպանությունում: Այս կարծիքին է Ռաֆայելը:
-Եթե «Սիթիի» դեմ խաղում էլ այնպես պաշտպանվենք, ինչպես որ «Ռեդինգի» դեպքում էր, ապա մենք 100 % կպարտվենք: Սա մեր ամենալուրջ խաղն է, և մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք:
«Յունայթեդի» պաշտպանը խոստովանում է, որ իր թիմն ուզում է վերադարձնել տիտղոսը, որը նրանք անցած մրցաշրջանում զիջեցին «քաղաքայիններին»:
-Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ էինք զգում վերջին խաղից հետո: Նայում էինք իրար ու հարցնում. «Բայց ինչպես պատահեց, որ մենք կորցրինք չեմպիոնական տիտղոսը»: Եվ հիմա մենք պարզապես ուզում ենք վերադարձնել այն,- նշել է պաշտպանը: