Մադրիդի «Ռեալը» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլի համար պաշտոնական առաջարկ է արել Լոնդոնի «Տոտտենհեմին»: «Արքայական ակումբը» խնդրել է իրեն տեղյակ պահել Բեյլին վաճառելու մտադրության կամ նրա համար ակումբին արված այլ առաջարկ լինելու դեպքում:
Անցած շաբաթ լուրեր հայտնվեցին, որ 23-ամյա Բեյլը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային ցուցակում: Գերմանական ակումբը Բեյլի համար մղվող պայքարին կմիանա 50 մլն ֆունտով:
Սակայն, ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Բեյլի համար այդքան գումար պատրաստ է վճարել նաև «Ռեալը», որտեղ հանդես է գալիս Բեյլի ֆուտբոլային կուռք Կրիշտիանու Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը անցած ամառ ձեռք բերեց «Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: