Մադրիդի «Ռեալը» լրջորեն մտածում է հունվարին «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերը գնելու համար առաջարկություն անելու մասին:
Այս պահին Կարլո Անչելոտիի թիմը շարունակում է վստահել Իկեր Կասիլյասին, սակայն վերջինս հաճախ է սխալներ թույլ տալիս, ինչի պատճառով արդեն կորցրել է տեղն Իսպանիայի ազգային հավաքականում:
«Ռեալի» գլխավոր մարզիչը լավ է ճանաչում 32-ամյա Չեխին, ում հետ երկու մրցաշրջան աշխատել է «Չելսիում»: Անչելոտին հուսով է, որ Չեխին կհետաքրքրի Մադրիդ տեղափոխվելու տարբերակը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Չեխն իսկապես կարող է միանալ «Ռեալին»՝ ոչ միայն Անչելոտիի հետ ունեցած կապի պատճառով: Տիբո Կուրտուայի՝ «Չելսի» տեղափոխվելուց հետո փորձառու Չեխը հայտնվեց պահեստայինների նստարանին: