Ինչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, «Ռեալը» պատրաստվում է ամռանը Ուեյն Ռունիի համար 25 մլն ֆունտ առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ռունիի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ կլրանա 1.5 տարուց: Նախորդ ամռանը Ռունին մի քանի անգամ ակումբին խնդրեց բաց թողնել իրեն, սակայն արդյունքում շարունակեց խաղալ «Յունայթեդում»:
«Արքայական ակումբն» արդեն կազմել է հարձակվողների ցուցակը, ովքեր մրցաշրջանի ավարտից հետո կարող են հայտնվել «Ռեալում»: Ռունիից բացի այդ ցուցակում են հայտնվել նաև Սերխիո Ագուերոն, Ռադամել Ֆալկաոն և Լուիս Սուարեսը:
Եվ չնայած որ մադրիդցիների համար առաջնային է Ագուերոյի տրանսֆերը, ավելի հավանական է համարվում Ռունիի տեղափոխությունը: Աղբյուրի հաղորդմամբ, «Ռեալը» Ռունիի համար 25 մլն ֆունտ կառաջարկի:
Իր հերթին The Sun-ը հաղորդում է, որ անգլիացի հարձակվողը կարող է ամռանը գնել իր տրանսֆերը և «Յունայթեդից» հեռանալ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: