• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» 90 մլն եվրոյով գնել է Բեյլին

Գարեթ ԲեյլՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտնել է, որ «Մադրիդի Ռեալը» «Տոտտենհեմի» հետ համաձայնեցրել է Գարեթ Բեյլի տրանսֆերը:

«Արքայական ակումբը» վաղուց է հետևում ուելսցի վինգերին, ով փայլեց Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում:

Մադրիդյան ակումբին օգնեց այն գործոնը, որ «Տոտտենհեմը» հերթական անգամ չհայտնվեց Չեմպիոնների Լիգայում, որտեղ շատ է ուզում խաղալ Գարեթ Բեյլը: Եվ ահա, իսպանական թերթերին տված հարցազրույցում Գալյարդոն հայտնել է, որ Բեյլն արդեն հանդիսանում է «Մադրիդի Ռեալի» ֆուտբոլիստ:

-Գործարքն ավարտին կհասնի մինչև այս շաբաթվա վերջ, սակայն «Ռեալը» ցանկանում է սպասել պաշտոնական հայտարարությանը, քանի որ նախ և առաջ պետք է լուծել գլխավոր մարզչի խնդիրը: Ես ունեմ տեղեկություն, որ Բեյլն արդեն «Ռեալի» ֆուտբոլիստ է,- Գալյարդոյի խոսքերն է մեջբերում Interconomia-ն:

Եթե այս ինֆորմացիան հաստատվի, ապա մադրիդյան ակումբը «Տոտտենհեմին» կվճարի 90 մլն եվրո, որը կդառնա ֆուտբոլի պատմության երկրորդ ամենաթանկ տրանսֆերը: Հիշեցնենք, որ 2009թ-ին «Մադրիդի Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարեց 100 մլն եվրո:

Հետաքրքիր փաստեր