• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալին» բավական չէ 25.5 մլն ֆունտն Իգուայինի դիմաց

Գոնսալո Իգուային«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է Գոնսալո Իգուայինով հետաքրքրվող ակումբներին, որ 30մլն եվրոյի դիմաց Իգուայինին չեն կարող ձեռք բերել:

Օրերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Արսենալը» պատրաստ է 20մլն ֆունտ տրամադրել 25-ամյա արգենտինացուն ձեռք բերելու համար, ով վերջերս «Ռեալից» հեռանալու ցանկություն է հայտնել:

Իգուայինի ծառայություններով լուրջ հետաքրքված է նաև իտալական  «Յուվենտուսը», սակայն Պերեսը զգուշացրել է, որ իր աստղին էժան գնով բաց չի թողնի:

-Եթե «Յուվենտուսը» մտածում է 30մլն եվրո առաջարկելու մասին, ապա ավելի լավ կլինի ոչինչ չանի, քանի որ դա բավական չի լինի: Սակայն մենք դեռևս որևէ առաջարկ չենք ստացել Գոնսալոյի վերաբերյալ:. Այդ թվում նաև «Յուվենտուսից»,- Mediaset-ին տված հարցազրույցում հայտնել է Պերեսը:

Հետաքրքիր փաստեր