«Ռեդինգը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Ակումբը հարցում է արել «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետի վերաբերյալ:
Daily Mirror պարբերականի փոխանցմամբ ուրուգվայցի մասնագետը մեկն է այն 6 անձանցից, որոնց ակումբի սպորտային տնօրեն Նիկ Հեմմոնդը ներկայացրել է սեփականատեր Անտոն Զինգարևիչին որոշում կայացնելու համար: Մյուս հինգ թեկնածուներն են Սթիվ Կոպելլը, Ալան Կարբիշլին, Ռոբերտո Դի Մատեոն, Նայջել Ադկինսը և Պաոլո Դի Կանիոն:
Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Դի Կանիոյին: Սակայն «Ռեդինգի» ղեկավարությունը հիացած է Պոյետի հաջողություններով և պատրաստ է նրան հրավիրել հարցազրույցի: