• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեդինգը» պաշտոնանկ արեց Բրայան Մակդերմոտտին

Բրայան ՄակդերմոտտՊրեմիեր Լիգայի նորեկ «Ռեդինգը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից 9 տուր առաջ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Բրայան Մակդերմոտտին:

51-ամյա Մակդերմոտտը անցած մրցաշրջանում կարողացավ «Ռեդինգին» տեղափոխել Պրեմիեր Լիգա, սակայն վերջին չորս խաղերում թիմի կրած պարտությունը որոշեց անգլիացի մասնագետի ապագան:

Այժմ «Ռեդինգը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը և 17-րդ տեղում գտնվող «Աստոն Վիլլայից» հետ է 4 միավորով:

Ակումբի ռուս սեփականատեր Անտոն Զինգարևիչն այժմ նոր մարզիչ է փնտրում:

Ավելացնենք, որ Բրայանը «Ռեդինգում» իր գործունեությունը սկսել է հեռավոր 2000թ-ին: Այդ ժամանակ Մակդերմոտտը աշխատում էր որպես սկաուտ: 2010թ-ի հունվարին, գլխավոր մարզչի պաշտոնում  Բրայանը փոխարինեց Բրենդան Ռոջերսին:

Հետաքրքիր փաստեր