• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեդինգում» ավելանում են ռուս ֆուտբոլիստները

Ռոման Պավլյուչենկո«Ռեդինգը» մտադիր է գնել «Լոկոմոտիվի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին: Ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը պատրաստվում է ուժեղացնել հարձակման գիծը:

Ակնհայտ է, որ հունվարին ակումբը պետք է ձեռք բերի նոր խաղացողների, քանի որ նրանց դիրքն առաջնությունում (նրանք գտնվում են 19-րդ հորիզոնականում) չի գոհացնում ակումբի սեփականատեր Անտոն Զինգարևիչին:

Այդ իսկ նպատակով անցած հանգստյան օրերին Զինգարևիչն ու տնօրեն Նիկի Համմոնդը մեկնել են Մոսկվա` բանակցություններ վարելու Պավլյուչենկոյի հետ: Ինչպես տեղեկացնում է Daily Mirror պարբերականը, 31-ամյա հարձակվողը ամենայն հավանականությամբ կհամաձայնվի տեղափոխվել «Մադեյսկի» մարզադաշտ: Պավլյուչենկոն նախկինում հանդես է եկել «Տոտտենհեմում»:

 
Հիշեցնենք, որ այս ամռանն արդեն «Ռեդինգը» գնել է ռուս ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակին, որն ստանում է շաբաթական 65 հազար ֆունտ:

Հետաքրքիր փաստեր