«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ակնարկել է, որ կմնա թիմում, նույնիսկ եթե դուրս մնան Պրեմիեր Լիգայից:
Այս պահին «ՔՊՌ»-ը գտնվում է մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում: Մեծ է հավանականությունը, որ ընթացիկ մրցաշրջանից հետո թիմը կլքի Պրեմիեր Լիգան: Ռեդնապն արդեն հավաստիացրել է «ՔՊՌ»-ի երկրպագուներին, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից:
-Եթե նախագահ Թոնի Ֆերնանդեսը ցանկանա, որ ես մնամ, ապա այդպես էլ կանեմ: Կցանկանայի մնալ և լուծել առաջադրանքս Չեմպիոնշիփում: Կցանկանայի դա անել, բայց եթե ստիպված լինենք կրճատել բյուջեն, իսկ ես՝ հեռանամ, ապա կհասկանամ:
Շատ դժվար է վերադառնալ Պրեմիեր Լիգա: Չեմպիոնշիփում հանդես են գալիս մի շարք արժանի ակումբներ: Նախագահն այդ դեպքում պետք է մանրամասն գնահատի իրավիճակը:
Այնուամենայնիվ, այժմ այդ մասին չեմ ցանկանում մտածել,- հայտնել է Ռեդնապը: