• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեմի Կաբելյան տեղափոխվեց «Նյուքասլ»

Ռեմի Կաբելյա«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մոնպելյեի» կիսապաշտպան Ռեմի Կաբելյային գնելու մասին: Գործարքը գնահատվում է 12 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները:

«Կաչաղակները» փորձում էին գնել Ռեմիին դեռ հունվարին, որպես փոխարինող ՊՍԺ տեղափոխված Յահան Կաբայեին: Սակայն Կաբելյայի տրանսֆերը հնարավոր դարձավ միայն այժմ:

Կաբելյան «Մոնպելյեում» էր 14 տարեկանից, 2012թ-ին իր թիմի հետ հաղթեց Լիգա 1-ում: Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ռեմին խփեց 14 գոլ և կատարեց 5 արդյունավոտ փոխանցում:

24-ամյա ֆրանսիացին կարող է խաղալ եզրային ցանկացած դիրքում, ինչպես նաև որպես փլեյմեյքեր: Ռեմին «Նյուքասլի» հետ 6 տարվա պայմանագիր է ստորագրել:

-Ես իսկապես ցանկանում էի տեղափոխվել «Նյուքասլ», քանի որ դրական շատ բան եմ լսել այս ակումբի մասին: Ես ցանկանում էի տեղափոխվել Պրեմիեր Լիգա, և դրա համար էլ այստեղ եմ,- ասել է Կաբելյան: