• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեյնան, Ջոնսոնը և Էնրիկեն պատրաստ են խաղալու «Արսենալի» դեմ

Գլեն ՋոնսոնՊրեմիեր Լիգայի շրջանակներում չորեքշաբթի օրը կայանալիք «Արսենալի» հետ խաղից առաջ «Լիվերպուլի» միանգամից երեք առաջատար ֆուտբոլիստներ խոստանում են ապաքինված լինել: Նրանք են դարպասապահ Պեպե Ռեյնան և եզրային պաշտպաններ Գլեն Ջոնսոնը և Խոսե Էնրիկեն:

Հիշեցնենք, որ Էնրիկեն 2013 թվականին դեռ դաշտ դուրս չի եկել: Դեկտեմբերի 30-ին կայացած «ՔՊՌ»-«Լիվերպուլ» խաղում (0:3) Էնրիկեն վնասեց ծնկատակի ջիլը: Ռեյնան բաց է թողել վերջին երկու հանդիպումները քթի կոտրվածքի և ազդրի վնասվածքի պատճառով, իսկ Ջոնսոնը չկարողացավ օգնել իր թիմին «Օլդհեմի» հետ խաղի ժամանակ ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով:

Սակայն այս երեք խաղացողներն էլ սկսել են մարզվել և թիմի հետ կմեկնեն Լոնդոն: Սա շատ կարևոր խաղ է «մերսիսայդցիների» համար, քանի որ հաղթանակի դեպքում միավորներով կհավասարվեն «Արսենալին»:

-Մեր ֆուտբոլիստները դաշտ են վերադառնում, և դա լավ է: Գլեն Ջոնսոնը վերադարձել է, Խոսե Էնրիկեն վերադառնում է և Պեպե Ռեյնան նունպես վերադառնում է: Մենք կմեկնենք այնտեղ ուժեղ կազմով և ուժեղ ցանկությամբ հաղթանակի հասնելու համար,- հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: ESPN

Հետաքրքիր փաստեր