«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը այնուամենայնիվ չի կարողանա մասնակցել Անգլիայի հավաքականի առաջիկա խաղերին:
«Ռեդինգի» հետ խաղից հետո «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել էր, որ թույլատրել են Ռիոյին ընդունել հրավերը, սակայն շոտլանդացի մասնագետը կասկածի տակ էր դրել 34-ամյա Ֆերդինանդի մասնակցությունը Անգլիայի հավաքականի խաղին:
Այսօր Ռիոն միացել էր հավաքականին, սակայն բժիշկներին պարզ էր դարձել, որ Ֆերդինանդը մեջքի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Սան Մարինոյի և Չեռնոգորիայի հավաքականների հետ հանդիպումներին:
-Ես ուրախ եմ, որ Ռիոն ընդունեց հրավերը և ցանկացավ օգնել մեզ, սակայն վնասվածքը նրան խանգարեց: Խնդիրը այն չէ, որ նա չի կարող երկու խաղ խաղալ, նա արդեն դա ապացուցել է: Ուղղակի պատրաստ լինելու համար ժամանակը չի բավականացնի,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: Manchester Evening News
Ավելացնենք, որ Ֆերդինանդի փոխարեն հավաքական է հրավիրվել «Տոտտենհեմի» պաշտպան Սթիվեն Կոլկերը: Ռիոն անգլիացիների երրորդ կորուստն էր Մայքլ Դոուսոնից և Ահարոն Լենոնից հետո: