«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը պաշտոնապես հայտել է ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելու մասին:
Ֆերդինանդը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերն արել է «Վեստ Հեմում», իսկ հետո տեղափոխվել է «Լիդս», որից էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռիոն երկու անգամ դարձել է աշխարհի ամենաթանկ պաշտպանը:
«Օլդ Թրաֆորդում» անցել է Ռիոյի կարիերայի լավագույն տարիները, որտեղ 13 տարվա մեջ 6 անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն, մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և Անգլիայի գավաթը, ինչպես նաև՝ երեք անգամ Լիգայի գավաթը:
Նախորդ մրցաշրջանի ավարտին «Յունայթեդը» Ֆերդինանդին նոր պայմանագիր չառաջարակեց, և վետերանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ ՔՊՌ-ին: Ռիոն չկարողացավ «ռեյնջերների» համար դառնալ կարևոր ֆուտբոլիստ:
Այսօր 36-ամյա Ֆերդինանդը, ով Անգլիայի ազգային հավաքականում մասնակցել է 81 հանդիպման, հայտարարեց, որ խաղակոշիկները կախում է մեխից:
-18 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում լինելուց հետո այժմ ես զգում եմ, որ հեռանալու ճիշտ պահն է,- ասել է Ֆերդինանդը: BT Sport