«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը որոշել է ավարտել ելույթները հավաքականի կազմում և կենտրոնանալ ակումբի կազմում իր խաղի վրա:
Անցած ամռանը Ջոն Թերրիի հետ կոնֆլիկտի պատճառով Ֆերդինանդը բաց թողեց Եվրոպայի առաջնությունը: Մինչդեռ շուտով «Չելսիի» ավագն ավարտեց կարիերան Անգլիայի ազգային հավաքականում, և Ռիոն նորից հասանելի դարձավ անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի համար:
34-ամյա խաղացողը մարտին հրավիրվեց հավաքական, սակայն ապաքինման անհատական ծրագրի պատճառով չկարողացավ օգնել թիմին: Այժմ էլ Ֆերդինանդը որոշեց ավարտել ելույթներն ազգային հավաքականի կազմում:
-Շատ եմ մտածել այս մասին և որոշեցի, որ ժամանակը եկել է կարիերան ավարտելու համար: 34 տարեկան հասակում զգում եմ, որ ավելի ճիշտ կլինի հեռանամ և ճանապարհ տամ երիտասարդներին: Ես կկարողանամ ամբողջովին նվիրվել իմ ակումբային կարիերային:
Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել երկիրս ամբողջ աշխարհում: Միշտ շատ հպարտ եմ եղել, որ հանդես եմ գալիս հավաքականի կազմում: Կցանկանայի Ռոյին և թիմին մաղթել ամենալավը և շնորհակալություն հայտնել երկրպագուներին, մարզիչներին և խաղացողներին, որոնց հետ աշխատել եմ: Անհավանական ճանապարհ էր,- հայտնել է Ռիոն: