• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիո Ֆերդինանդն ավարտում է կարիերան հավաքականի կազմում

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը որոշել է ավարտել ելույթները հավաքականի կազմում և կենտրոնանալ ակումբի կազմում իր խաղի վրա:

Անցած ամռանը Ջոն Թերրիի հետ կոնֆլիկտի պատճառով Ֆերդինանդը բաց թողեց Եվրոպայի առաջնությունը: Մինչդեռ շուտով «Չելսիի» ավագն ավարտեց կարիերան Անգլիայի ազգային հավաքականում, և Ռիոն նորից հասանելի դարձավ անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի համար:

34-ամյա խաղացողը մարտին հրավիրվեց հավաքական, սակայն ապաքինման անհատական ծրագրի պատճառով չկարողացավ օգնել թիմին: Այժմ էլ Ֆերդինանդը որոշեց ավարտել ելույթներն ազգային հավաքականի կազմում:

-Շատ եմ մտածել այս մասին և որոշեցի, որ ժամանակը եկել է կարիերան ավարտելու համար: 34 տարեկան հասակում զգում եմ, որ ավելի ճիշտ կլինի հեռանամ և ճանապարհ տամ երիտասարդներին: Ես կկարողանամ ամբողջովին նվիրվել իմ ակումբային կարիերային:

Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել երկիրս ամբողջ աշխարհում: Միշտ շատ հպարտ եմ եղել, որ հանդես եմ գալիս հավաքականի կազմում: Կցանկանայի Ռոյին և թիմին մաղթել ամենալավը և շնորհակալություն հայտնել երկրպագուներին, մարզիչներին և խաղացողներին, որոնց հետ աշխատել եմ: Անհավանական ճանապարհ էր,- հայտնել է Ռիոն: