«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իրենք կլինեն լավագույն քառյակում:
Այս պահին Անգլիայի գործող չեմպիոնն ընդամենը 7-րդն է, սակայն 5 միավոր է զիջում 4-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին»: Սակայն Ֆերդինանդը վստահ է, որ «Յունայթեդը» կկատարի իր առաջադրանքները:
Պատասխանելով «Twitter»-ի օգտատերերից մեկի հարցին՝ Ֆերդինանդը գրել է. «Այո, ես կարծում եմ, որ մենք մրցաշրջանը կավարտենք առաջին քառյակում»:
35-ամյա Ռիոն, ով արդեն մտածում է կարիերան ավարտելու մասին, խոստովանել է նաև, որ կցանկանար 5 տարի հետո ապրել Լոնդնոնում և մարզել Պրեմիեր Լիգայում հանդես եկող ակումբներից մեկը: