• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիո Ֆերդինանդ-Նեմանյա Վիդիչ զույգն արդեն առանձին է խաղալու

Ռիո Ֆերդինանդ և Նեմանյա Վիդիչ«Մանչեսթեր Յունայթեդի» փորձառու կենտրոնական պաշտպաններ Ռիո Ֆերդինանդն ու Նեմանյա Վիդիչն այլևս միասին չեն խաղա: Թիմի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը որոշել է նրանց առանձին դաշտ դուրս բերել:

Ավելի քան 7 տարի Սէր Ալեքսը պաշտպանության կենտրոնը վստահում է այս զույգին: Սակայն այժմ Վիդիչն ու Ֆերդինանդը արդեն երիտասարդ չեն, անընդհատ վնասվածքներ են ստանում:

Ավելին, այդ դիրքի համար պայքարում են երիտասարդ ֆուտբոլիստներ Քրիս Սմոլլինգը, Ֆիլ Ջոնսը և Ջոննի Էվանսը: Սա ստիպում է Սէր Ալեքսին փոխել իր սովորությունը, չնայած Ռիոն և Նեմանյան փայլուն մարզավիճակում են:

-Սմոլլինգի և Ջոնսի վերադարձը օգնեցին մեզ, որպեսզի առանձնացնենք Վիդիչին և Ֆերդինանդին:

 
Ջոննի Էվանսը պարզապես փայլում է: Նա հիմա ավելի լավ է խաղում: Սմոլլինգին և Ջոնսին խանգարեցին վնասվածքները ավելի առաջ գնալու համար:

Լավ է, որ մենք կարող ենք հույս դնել նրանց բոլորի վրա: Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են,- հայտարարել է Սէր Ալեքսը: ESPN

Հետաքրքիր փաստեր