«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաստատել է, որ պաշտպան Ռիս Ջեյմսը թիմի նոր ավագի թեկնածուներից մեկն է։
«Չելսին» այս ամառ բաց թողեց Սեզար Ասպիլիկուետային «Ատլետիկո Մադրիդ», և «կապույտները» այժմ նոր ավագի կարիք ունեն:
Պոչետինոն ավելի վաղ ասել էր, որ չի շտապի ավագի թևկապը որևէ մեկին հանձնելիս, քանի որ ցանկանում է նախ ավելի լավ ճանաչել իր նոր թիմին, բայց Ջեյմսը միանշանակ հնարավորություն ունի:
«Նա տարբերակներից մեկն է: Նա հասկանում է «Չելսիին», համարվում է ակադեմիայի շրջանավարտ, և նրա պրոֆիլը համապատասխանում է խաղացողի, ով ապագայում կարող է դառնալ այս ակումբի ավագը»,- ասել է Պոչետինոն Ջեյմսի մասին:
Ինքը՝ Ռիսը, նույնպես խոսել է «Չելսիի» ավագի մասին։
«Ես ամբողջ կյանքում եղել եմ «Չելսիում», և դա մի բան է, որի մասին միշտ երազել եմ: Հուսով եմ, որ դա տեղի կունենա ճիշտ ժամանակին»:
«Կարծում եմ, որ բոլորը կարող են տարբեր ձևերով առաջնորդ լինել: Ոմանք խոսում են կամ ինչ-որ բաներ անում խաղադաշտում: Կարծում եմ, որ ես կարող եմ անել երկուսն էլ: Ես կցանկանայի այդպես մտածել»:
«Ես փորձում եմ օգնել իմ թիմին որքան կարող եմ: Մենք շատ երիտասարդ խաղացողներ ունենք, և ես կփորձեմ օգնել նրանց, երբ հնարավոր է», – Ջեյմսի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: