Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը զգուշացրել է, որ «Չելսիի» նորեկ Սամուել Էտո’Օն կարող է հանդերձասրահում լարված մթնոլորտ ստեղծել:
Մինչև վերջերս հայտնի բրազիլիացին և 32-ամյա Էտո’Օն միասին գտնվում էին Մախաչկալայի «Անժիում»: Սակայն այժմ Կարլոսը մարզչական աշխատանք է գտել Թուրքիայում, իսկ Սամուելը տեղափոխվել է «Սթեմֆորդ Բրիջ»:
Ռոբերտոյի խոսքերով, «Անժիում» կամերունցին իր անձնական շահերը վեր էր դասում թիմի շահերից և թիմում լարված մթնոլորտ էր ստեղծում:
-Ես Էտո’Օյին 16 տարեկանից եմ ճանաչում և միշտ լավ եմ վերաբերվել նրան: Նա լավ մարդ է, սակայն միայն իր մասին է մտածում: Դա կարող է վնասել թիմին:
Երբ ֆուտբոլիստը խաղալու փոխարեն ստիպում է թիմին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, ում հետ նա ծանոթ է, դա շատ տարօրինակ է:
«Անժիում» նա ամեն ինչ անում էր, բացի ֆուտբոլ խաղալուց,- Կարլոսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը` հղում կատարելով Globo-ին: