«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իրեն համարում է Պրեմիեր Լիգայի լավագույն և ամենահաջողակ մարզիչը:
Վերջին շաբաթներում ակտիվորեն խոսվում էր «Սիթիից» Մանչինիի հեռացման մասին: Խոսվում էր, որ իտալացի մասնագետը ամռանը կհեռացվի՝ տեղը զիջելով «Ռեալի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոին:
-Մարդիկ առաջ ինձ հեռացնում էին և իմ փոխարեն բերում Գվարդիոլային: Իսկ այժմ խոսում են Մոուրինյոի մասին: Սակայն նրանք վատ հիշողություն ունեն: Չէ՞ որ հենց ես եմ վերջին 15 ամսում հաղթել Անգլիայի Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը:
Դուք չեք կարող մեկ այլ մարզչի գտնել, ով նման արդյունքի է հասել,- Մանչինիի խոսքերն է մեջբերում TalkSPORT-ը: