• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Ամեն ինչ ավարտված է»

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ընդունել է իր պարտությունը չեմպիոնական մրցավազքում: Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ կփորձի այն վերադարձնել հաջորդ մրցաշրջանում:

«Սիթին» այս պահին 15 միավորով հետ է մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդից»: Գործնականում «քաղաքայինները» հնարավորություն չունեն չեմպիոնական տիտղոսը պահպանելու համար: Երկար ժամանակ Մանչինին չէր ցանկանում համակերպվել պարտության հետ: Այժմ նա հայտնում է, որ իր թիմի գլխավոր առաջադրանքը երկրորդ հորիզոնականը գրավելն է:

-Ամեն ինչ ավարտված է, իհարկե, մինչդեռ դա ոչինչ չի փոխում: Մենք պետք է անենք ամեն հնարավորը մինչև վերջ:

Երբ թոփ ակումբը չի կարողանում տիտղոս նվաճել, ապա պետք է շարունակի լավ հանդես գալ, փորձել հաղթել մնացած խաղերում: Բացի այդ մենք Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ ենք հասել:

«Չելսին» հետ է մնում մեզանից 4 միավորով, «Տոտտենհեմը»՝ 5, և մենք պետք է անցկացնենք ևս 9 հանդիպում: Այդ պատճառով շատ կարևոր է շարունակել տքնաջան աշխատել,- հայտնել է Մանչինին:

Բացի այդ, Ռոբերտոն հերքել է լուրերն այն մասին, թե ինքը բանակցում է «Մոնակոյի» հետ: Նա նաև բացառել է կիսապաշտպան Յայա Տուրեի հեռանալն այս ամռանը:

-«Մոնակոն» ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի լավագույն ակումբներից մեկն է, որը գլխավորում է լավ մարզիչ: Մինչդեռ ես երկար ժամանակ կմնամ այստեղ, ինչպես նաև Յայան,- ավելացրել է մասնագետը: