«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վերջնականապես հաստատել է, որ Անգլիայի գավաթի եզրափակչում դարպասում խաղալու է Կոստել Պանտիլիմոնը:
«Քաղաքայինների» գավաթային բոլոր նախորդ հանդիպումներում խաղացել է հենց ռումինացին: Այս կերպ «Սիթիի» մարզչական շտաբը հանգիստ էր տալիս հիմնական դարպասապահ Ջո Հարտին:
-Մենք սա որոշել ենք մրցաշրջանի սկզբին: Կարծում եմ, որ Պանտիլիմոնն արժանի է, որ խաղա…
Ինչ վերաբերվում է Ջոյին, ապա նա երկու տարի առաջ հաղթել է Անգլիայի գավաթում, անցած տարի՝ Պրեմիեր Լիգան և ընդհանրապես Անգլիայի լավագույն դարպասապահն է: Ինձ թվում է, որ նա պետք է երջանիկ լինի, որ իրեն փոխարինողը հանդես է գալու նման մեծ խաղում,- հայտնել է մասնագետը: Sky Sports