• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Ռոդվելին Անգլիայի հավաքականում մեծ ապագա է սպասվում»

Ջեք Ռոդվել«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ Ջեք Ռոդվելը կարող է դառնալ ոչ միայն «քաղաքայինների», այլ նաև Անգլիայի հավաքականի առաջատարը:

Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը 21-ամյա ֆուտբոլիստը բաց թողեց վնասվածքների պատճառով: Սակայն անցած շաբաթ Ռոդվելը կարողացավ մասնակցել «Չելսիի» հետ խաղին:

Ապաքինվելուց հետո Մանչինին նրան խաղալու հնարավորություն տվեց: Իտալացու կարծիքով Ջեքին մեծ ապագա է սպասվում:

-Շատ կարևոր է, որ նա հաջող է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Նրան մեծ ապագա է սպասվում ինչպես ակումբում, այնպես էլ Անգլիայի ազգային հավաքականում:

Նա երիտասարդ է և դա նշանակում է, որ աճելու տեղ ունի: Այս տարի նրան մի փոքր խանգարեցին վնասվածքները,- ասել է Մանչինին: Manchester Evening News

Հիշեցնենք, որ Ռոդվելը անցած մրցաշրջանում «Սիթի» տեղափոխվեց «Էվերթոնից»:

Հետաքրքիր փաստեր